Քաղաքական12:34, 14 Նոյեմբեր 2022
Միրզոյանը Ստամբուլի պայթյունի կապակցությամբ ցավակցել է Չավուշօղլուին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը՝ Մևլութ Չավուշօղլուին, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,-գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։
Նոյեմբերի 13-ին ցերեկը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող «Իսթիքլալ» պողոտայում պայթյուն է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 81 մարդ։
Հիշեցնենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացի սկզբից ի վեր 2 երկրների հատուկ ներկայացուցիչներն ու արտգործնախարարներն իրար ցավակցում են մարդկային զոհերի հանգեցնող պատահարների դեպքում:
Օրինակ՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական ուղերձ էր հղել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ցավակցել էր Գազիանթեփում մարդկային զոհերի պատճառ դարձած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ Թուրքիայի Բարթըն շրջանի հանքավայրերից մեկում տեղի ունեցած աղետի կապակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |