Քաղաքական12:10, 15 Նոյեմբեր 2022
Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները բանակցություններ են անցկացրել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այդ մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բանակցություններում ամերիկյան կողմից ներկայացել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, իսկ ռուսական պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Տեղեկությունը հաստատվել է Կրեմլի և Սպիտակ տան կողմից: Թեև թուրքական մամուլը պնդում է, որ այդ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հարցը, բայց ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Ուկրաինայի հարցը չի քննարկվել, խոսվել է միայն միջուկային անվտանգության և կալանավորված ամերիկացիների վերաբերյալ:
Ըստ թուրքական մամուլի՝ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության Անկարայի գրասենյակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |