Տնտեսական17:26, 18 Նոյեմբեր 2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը ընտրություններին ընդառաջ կներկայացնի երկիրը զարգացնելու իր պլանը

Թուրքիայում ընտրություններից դեռևս ամիսներ առաջ ակտիվ մեկնարկել են նախընտրական գործընթացները: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղուն, հայտնել է, թե նոյեմբերի 23-26-ը նախատեսում է գնալ Գերմանիա, որից հետո կներկայացնի Թուրքիայի զարգացման իր (կուսակցության) պլանը։ Քըլըչդարօղլուն հոկտեմբեր ամսին մեկնել էր Միացյալ նահանգներ, իսկ նոյեմբերի սկզբին՝ Մեծ Բրիտանիա, որտեղ հանդիպումներ էր ունեցող տեղի մի շարք ներդրողների ու գործարար շրջանակների հետ:
Ինչպես հայտնում են թուրքական աղբյուրները, պլանի հրապարակումը տեղի կունենա դեկտեմբեր ամսին Ստամբուլում և կներառի գիտությանը, տեխնոլոգիային, տնտեսությանը, կրթությանը և այլ ոլորտներին վերաբերող ծրագրեր։
Հատկանշական է, որ պլանի հրապարակման օր է նշանակվել դեկտեմբերի 3-ը։ Անցած տարի դեկտեմբերի 3-ին Քըլըչդարօղլուն գնացել էր Թուրքական վիճակագրության ընկերություն պարզելու ինֆլացիայի հաշվման սկզբունքը, սակայն նրան թույլ չէին տվել ներս մտնել։
Ավելացնենք, որ Թուրքիայում հերթական նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2023-ի հունիսին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |