• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական13:28, 21 Նոյեմբեր 2022

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդական ուժերին. քրդերը խոստանում են հակադարձել

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդական ուժերին. քրդերը խոստանում են հակադարձել

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Պաշտոնական Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ, իսկ ավիագործողությունը կրում է «Մագիլ-Թուր» անվանումը:

Թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը գրառումներ են արել Twitter-ում և աջակցություն հայտնել քրդական ուժերի դեմ ուղղված վերոհիշյալ ռազմական օպերացիային։

Պետական լրատվակայքերում ռազմական գործողությունը ներկայացվել է, որպես թուրք զինվորի պատասխանը Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) խստորեն դատապարտել է Թուրքիայի օդուժի գործողությունները և պահանջել անհապաղ դադարեցում։ 

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDS) հրամանատարությունը ևս դատապարտել է թուրքական օդուժի հարձակումները՝ նշելով. «Քուրդ մարտիկներն անպատասխան չեն թողնի այս ագրեսիվ հարձակումը և կհարվածեն թուրքական զորքերին ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քրդստանի բանվորական կուսակցությունը» (PKK) և Սիրիայի քրդական ուժերը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}