Քաղաքական15:36, 22 Նոյեմբեր 2022
Թուրքիայում Շվեդիայի դեսպանին ԱԳՆ են կանչել՝ Էրդողանին վիրավորող նկարների համար

Թուրքիայում Շվեդիայի դեսպան Ստեֆֆան Հերրստրոմը կանչվել է արտգործնախարարություն:
Մի քանի օր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա է իրականացվել, որի ընթացքում թուրքական կողմի համաձայն՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն է արվել:
Նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող լուսանկարներ են հրապարակվել: Թուրքական կողմը Շվեդիայից պահանջել է հետաքննել տեղի ունեցածը:
Հավելենք, որ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն հանել էր այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին, համաձայն որի՝ սկանդինավյան երկրները Անկարային են արտահանձնելու վերջինիս կողմից պահանջվող մարդկանց։ Թուրքիան էլ գրավոր հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և FETO-ի ՝ գյուլենական շարժման ներկայացուցիչներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |