• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:01, 23 Նոյեմբեր 2022

Ասադը մերժել է Էրդողանի առաջարկը

Ասադը մերժել է Էրդողանի առաջարկը

Ամերիկյան «Associated Press» (AP) լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի նախագահ Ասադին մի առաջարկ է արել, որը, սակայն, մերժվել է։

Գործակալությունը, հղում անելով լիբանանցի մի քաղաքական գործչի, հայտնում է, որ վերոհիշյալ առաջարկը վերաբերել է օրերս Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի կողմից սկսված գործողություններին։

Էրդողանը կոչ է արել Ասադին սիրիական բանակի ստորաբաժանումներ տեղակայել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ռազմագործողություն սկսել և կանխել քրդերի կողմից Սիրիայի գազի ու նավթի պաշարների օգտագործումը։ Ինչպես նաև կազմակերպել սիրիացի փախստականների վերադարձը Սիրիա։

Ըստ գործակալության՝ Էրդողանն իրանցիների միջոցով է  իր այդ առաջարկը փոխանցել Ասադին և միաժամանակ պատրաստակամություն հայտնել Անկարայից պաշտոնյաներ ուղարկել Դամասկոս։ Ասադը, սակայն, մերժել է՝ առաջարկելով, որ այդ հանդիպումն անցկացվի որևէ երրորդ երկրում։

Մի թուրք պաշտոնյա էլ իր հերթին, հերքելով լուրերն այն մասին, թե թուրք-սիրիական հարաբերություններում Իրանն է միջնորդություն անում, նշել է, որ միջնորդի դերն ավանդաբար կատարել է Ռուսաստանը, սակայն որևէ առաջընթաց չի նկատվել։

Աղբյուր`    GazeteDuvar

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}