Քաղաքական17:18, 24 Նոյեմբեր 2022
Եգիպտոսն արձագանքել է Իրաքում և Սիրիայում Թուրքիայի ռազմագործողություններին

Մինչ թուրքական մամուլը քննարկում է Կատարում Թուրքիայի ու Եգիպտոսի նախագահների հանդիպումը, Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Իրաքի ու Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ՝ կոչ անելով թուլացնել լարվածությունը։
Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիան ու Իրաքը Եգիպտոսի համար եղբայրական երկրներն են, ու Եգիպտոսը մտահոգությամբ է հետևում Թուրքիայի և Իրանի կողմից Սիրիայի և Իրաքի տարածքների վրա հաջորդաբար կատարված ավիահարձակումները։
«Այս հարձակումները խախտում են երկու երկրների սուվերենությունն իրենց իսկ տարածքներում։ Պետք է վերջ տրվի արյունահեղությանը և տարածաշրջանում ապակայունացնող տարրեր չպետք է հայտնվեն»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |