Քաղաքական14:14, 24 Նոյեմբեր 2022
Թուրք-հունական թիրախավորումները շարունակվում են
Թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունն ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փոխադարձ թիրախավորումները շարունակվում են։
Օրերս Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ կրկին հայտարարություններ է արել:
Միցոտակիսը նշել է, որ Միջերկրական ծովում համագործակցության համար Հունաստանն ազդեցիկ ուժ է։ Ապա հավելել է, որ Հունաստանը ցանկանում է Թուրքիայի հետ երկխոսել, բայց եթե այն անհեթեթ է լինելու, ապա երկխոսության չեն գնա։
«Մեր երկիրը զինելու համար հարևան երկրից թույլտվություն չենք խնդրելու»,- եզրափակել է իր խոսքը Միցոտակիսը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Հունաստանին մեղադրում է Արևելամիջերկրականում գտնվող ապառազմականացված կղզիներում զենք-զինտեխնիկա տեղակայելու և երկու երկրների միջև ռազմական բախումներ հրահրելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |