• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:37, 24 Նոյեմբեր 2022

Թուրքիան ու Կուբան 6 պայմանագիր են ստորագրել

Թուրքիան ու Կուբան 6 պայմանագիր են ստորագրել

Նախօրեին տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելի և Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Նախագահների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս:

Ասուլիսին Էրդողանը հիշեցրել է, որ վերջին անգամ Կուբայի նախագահի մակարդակով այց Թուրքիա եղել է 1996-ին, իսկ թուրքական կողմից վերջին անգամ ինքն է Կուբա այցելել 2015-ին: Ապա հույս է հայտնել, որ իր բնորոշմամբ այս պատմական այցը շրջադարձային կլինի 2 երկրների հարաբերություններում: Թուրքիայի նախագահը խոսել է մի շարք ոլորտներում 2 երկրների միջև համագործակցությունը խորացնելու իրենց մտադրության մասին: Թուրքիայի նախագահը հատկապես կանգ է առել համատեղ առևտրի ընդլայնման վրա՝ նշելով, որ կողմերը վճռական են առևտրաշրջանառության ծավալը 200 մլն դոլարի հասցնելու հարցում:

Հանդիպման ավարտին Էրդողանի ու Դիազ-Կանելի ներկայությամբ 2 երկրների համապատասխան պաշտոնյաները ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

1. Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության ու Կուբայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության միջև համագործակցության պայմանագիր

2. Թուրքիայի և Կուբայի Կենտրոնական բանկերի միջև համագործակցության պայմանագիր

3. Թուրքիայի Հանրապետության նախագահականին կից պետական ​​արխիվային վարչության և Կուբայի ազգային արխիվի միջև համագործակցության արձանագրություն

4. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) և Կուբայի արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարարության (MİNCEX) միջև

5. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Կուբայի արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական ​​արխիվների ոլորտում համագործակցության մասին

6. Թուրքիայի և Կուբայի արտգործնախարարությունների միջև արարողակարգի հարցերով ուսուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Աղբյուր`    TRT haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}