Քաղաքական11:35, 29 Նոյեմբեր 2022
Չավուշօղլու․ «Ֆինլանդիան ու Շվեդիան դեռ անհրաժեշտ քայլեր ունեն անելու»

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքմենստանի փոխնախագահ և արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամլո ասուլիսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Չավուշօղլուն, նշելով, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, ասել է, որ դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության համար ձեռք բերված եռակողմ համաձայնության շրջանակներում դեռ անհրաժեշտ քայլեր կան, որ պիտի արվեն։
«Յանս Ստոլտենբերգի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո եթե անգամ որոշ դրական քայլեր արվել են, միևնույն է, եռակողմ հանդիպման աշխատանքները պետք է շարունակվեն։ Ֆինլանդիայի հետ այդքան շատ խնդիր չկա։ Ավելի շատ Շվեդիայի հետ խնդիրներ ունենք։ Ընդհանուր առմամբ ավելի շատ կարիք կա, որ Շվեդիան քայլեր անի»,- ասել է նա։
Անդրադառնալով Եգիպտոսի հետ հարաբերություններին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ առաջիկայում հնարավոր է Թուրքիան դեսպան նշանակի Եգիպտոսում։
Սիրիայի վերաբերյալ հարցերին էլ պատասխանելով՝ Չավուշօղլուն հայտնել է, որ իրենց նպատակը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |