• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:14, 30 Նոյեմբեր 2022

ԱՄՆ-ն նորից անդրադարձել է Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում

ԱՄՆ-ն նորից անդրադարձել է Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում

Պենտագոնի մամուլի խոսնակ  Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:,Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի տարածաշրջանը»,-ասել է Ռայդերը։

Նա նշել է, որ  ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և հավելել, որ Վաշինգտոնը շարունակում է  աջակցել Սիրիայի դեմոկրատական ուժերին ԻՊ-ն դեմ պայքարում։

Խոսելով Սիրիայում Թուրքիայի ցամաքային հնարավոր գործողության մասին՝ Պենտագոնի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է այդ կապակցությամբ։

«Մենք շարունակում ենք անհանգստացած լինել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողությամբ և կրկին զսպվածության կոչ ենք անում։ Մեր թուրք դաշնակիցների հետ մենք կանոնավոր կապ ենք պահպանում թե՛ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, թե՛ օպերատիվ մակարդակով։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ քարտուղար Օսթինը մոտ ապագայում կխոսի իր գործընկերոջ հետ»,- հավելել է  Փեթ Ռայդերը։       

Նա նաև նշել է, որ Թուրքիայի օդային հարվածների պատճառով զգալիորեն կրճատվել է ԱՄՆ-ի ու Սիրիայի դեմոկրատական ուժերի համատեղ պարեկապահակային ծառայությունների քանակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ  պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական 

Աղբյուր`    Rudaw

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}