Քաղաքական16:12, 01 Դեկտեմբեր 2022
Պենտագոնը կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը գլխավորապես քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Պենտագոնը «կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայի քրդական ուժերի դեմ:
Օսթինը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության, այդ թվում՝ Թուրքիայի ավիահարվածների կապակցությամբ, որոնցից մի քանիսն ըստ նրա՝ ուղղակի սպառնալիք էին ԱՄՆ զինվորականների անվտանգության համար, ովքեր աշխատում են Սիրիայում տեղական գործընկերների հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |