• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական13:15, 02 Դեկտեմբեր 2022

Ամերիկացի գեներալ. «Եթե Թուրքիան S-400 ները տա Ուկրաինային, կարող է վերադառնալ F-35 կործանիչների ծրագիր»

Ամերիկացի գեներալ. «Եթե Թուրքիան S-400 ները տա Ուկրաինային, կարող է վերադառնալ F-35 կործանիչների ծրագիր»

Ուկրաինայում պատերազմ սկսվելուց ի վեր Վաշինգտոնն արդեն մի քանի անգամ Անկարային տարբեր խողովակներով առաջարկել է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը փոխանցել Ուկրաինային: ԱՄՆ-ն այդ առաջարկով պատրաստակամություն է հայտնում նաև S-400-եր տրամադրելու դեպքում քննարկել  5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցության վերականգնման հարցը: Ծրագրին Անկարայի մասնակցությունը կասեցվել էր ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:

Այս անգամ թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ-ի Եվրոպայի ուժերի նախկին հրամանատար գեներալ Բեն Հոդգեսը: BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է. «Գիտենք, որ S-400-ները պահվում են իրենց տուփերում: (չեն օգտագործվում-խմբ.): Թուրքիան կարող է հետ կանգնել իր քայլից և օրինակ այդ համակարգերը տալ Ուկրաինային ու վերադառնալ F-35-երի ծրագրին»:

Ամերիկացի գեներալն ավելացրել է, որ հասկանում է, որ նախընտրական այս շրջանում Էրդողանի համար դժվար կլինի նման որոշում կայացնելը, սակայն, ըստ Հոդգեսի, Թուրքիայի նախագահը Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելիս իմացել է նման հետևանքների մասին:

Նշենք, որ դեռևս փետրվարին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան կողմը թեման օրակարգ էր բերել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական քննարկման ժամանակ թուրք պաշտոնյաները ամերիկյան կողմին տեղեկացրել էին, որ նման քայլը (S-400-ը Կիևին փոխանցելը) կարող է փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հասկացնելով, որ Անկարայի կողմից այդ առաջարկի ընդունումն իրատեսական չէ:

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}