Քաղաքական17:43, 02 Դեկտեմբեր 2022
Թուրքիայում կրկին պայթյուն է որոտացել

Թուրքիայի Սամսուն քաղաքի նավահանգստի տարածքում գտնվող նավթային տանկերներից մեկում պայթյուն է տեղի ունեցել այսօր վաղ առավոտյան։ Պատճառները դեռևս հայտնի չեն, մանրամասներ չեն հաղորդվում։
Հայտնի է, որ պայթյունի հետ միասին հրդեհ է բռնկվել։ Մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ են ուղարկվել դեպքի վայր հրդեշիջման համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Մահացել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։
Նշենք, որ Սամսունի նավահանգիստը Թուրքիայի Սևծովյան շրջանի ամենամեծ նավահանգիստն է։
Նավահանգստի շինարարությունը սկսվել է 1953-ին: Ի սկզբանե շինարարությունը պետք է սկսվեր 1910թ-ին, սակայն Առաջին աշխարհամարտի պատճառով աշխատանքներն հետաձգվեցին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |