Ռազմական10:56, 06 Դեկտեմբեր 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան։ Պատվիրակության կազմում նրան ուղեկցում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային ռազմածովային ու ռազմաօդային ուժերի հրամանատարները:
Թուրքական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հանդիպմանը Աքարը Ալիևին տեղեկացրել է, որ Թուրքիայի ԶՈւ-ի և Ռուսաստանի ԶՈւ-ի տարրերը շարունակում են աշխատանքը ստորագրված հրադադարից հետո ձևավորված համատեղ կենտրոնում: Թուրք նախարարը խոսել է նաև Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցության մասին, ասելով. «Միասին աշխատում և որոշում ենք, թե ինչեր կարող ենք անել ռազմական կրթության համագործակցության և խորհրդատվության, պաշտպանական արդյունաբերության հարցերում»։
Աքարը խոսել է նաև Հայաստանի հետ իրականացվող գործընթացների մասին, պնդելով, որ հայկական կողմը պետք է գնահատի Ադրբեջանի և Թուրքիայի միասին պարզած «խաղաղության ձեռքը»:
«Հայաստանի գլխավորությամբ բոլորը պետք է տեսնեն, որ դա կարևոր է նաև տարածաշրջանի համար և այդ կերպով Կովկասը կարող է վերածվել խաղաղության և կայունության շրջանի»,- ասել է թուրք նախարարը։
Աքարը առանձին հանդիպում է ունեցել նաև իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ:
Ավելացնենք, որ նախօրեին Ադրբեջանի մի քանի շրջաններում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |