Քաղաքական21:17, 12 Դեկտեմբեր 2022
ԵՄ-ն սահմանների վերահսկողության ու փախստականների համար Թուրքիային ևս 220 մլն եվրո կհատկացնի
Եվրամիությունը ևս 220 մլն եվրո կհատկացնի Թուրքիային, որն Անկարան պետք է օգտագործի փախստականների կարիքների ու երկրի աևելյան սահմանների հսկողության մեխանիզմները կատարելագործելու նպատակով: Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ այս հատկացումն արվելու է Թուրքիայի փախստականների համար օգնության 2021-2023 թթ. 3 մլդ եվրո ծավալով ծրագրի շրջանակներում: Հաղորդվում է նաև, որ սրանով 2022-ի հատկացումները կհասնեն 1.2 մլրդ եվրոյի:
Հայտարարության մեջ նշվել է, որ 2015-ից սկսած Եվրամիությունը աշխարհում ամենամեծ քանակությամբ փախստականներ ընդունած երկիր հանդիսացող Թուրքիայի համար 9.5 մլրդ եվրոյի օգնության ծրագիր է հաստատել: Եվս 6 մլրդ եվրոյի հատկացումներ հաստատվել են դեռևս 2016-ին Թուրքիայի ու Եվրամիության միջև կնքված միգրացիոն համաձայնագրի արդյունքում: Վերոնշյալ 6 մլրդ-ից Թուրքիային մինչև այսօր վճարվել է 4.9 մլրդը:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտնել է, որ վերոնշյալ 220 մլրդ եվրոյի փաթեթը պետք է օգտագործվի Թուրքիայի արևելյան սահմանների համար առաջադեմ տեխնոլոգիաներով զինված վերահսկողության սարքեր ձեռք բերելու համար: Նպատակը այդ սահմաններով փախստականների ապօրինի անցումները կանխարգելելն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |