Ռազմական18:49, 12 Դեկտեմբեր 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարը հերքում է քիմիական զենք օգտագործելու մեղադրանքները
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նախագահությամբ անցկացվել է տեսակոնֆերանս Թուրքիայի ԶՈՒ հրամանատարական կազմի հետ։ Տեսակոնֆերանսին մասնակցել են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Աքարը, խոսելով Էգեյան և Միջերկրական ծովերում վերջին զարգացումների մասին, անդրադարձել է Հունաստանին՝ ասելով․ «Հունաստանն իր խելագար, անտրամաբանական, հակաիրավական պահանջներով ու պնդումներով, սադրիչ գործողությամբ և ագրեսիվ խոսույթով ջանք չի խնայում էլ ավելի սրել առկա լարվածությունը»։
Հիշատակելով քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ մեղադրանքները՝ Աքարն ասել է, որ իրենց ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունը նմուշներ է հավաքել տարածքում կատարած ուսումնասիրությունների ժամանակ։ Դրանք հանձնվել են առողջապահության նախարարությանը լաբորատոր հետազոտության համար, բայց դրանցում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։
«Մեկ անգամ ևս նշում ենք, որ Թուրքիայի բանակը քիմիական զենք-զինամթերք չի արտադրում, չի տարածում, չի պահեստավորում և առհասարակ օգտագործման համար չնախատեսված ոչ մի տեսակի զենք ու զինամթերք երբեք չենք ունեցել ձեռքի տակ չենք ունեցել և չունենք»,- փորձել է վստահեցնել Թուրքիայի ՊՆ ղեկավարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |