Ռազմական23:41, 12 Դեկտեմբեր 2022
Մոսկվան շարունակում է «համոզել» Անկարային Սիրիայում ռազմագործողություն չսկսել
Մոսկվայի ու Անկարայի միջև շարունակվում են քննարկում-բանակցությունները Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ռազմագործողություն իրականացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը: Վերջինը նշել է, որ իրենք շարունակում են աշխատանքները ցամաքային ռազմագործողության մտադրությունից հրաժարվելու հարցում Անկարային համոզելու ուղղությամբ:
Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բոգդանովն այս հայտարարությունն արել է այնպիսի ժամանակահատվածում, երբ Թուրքիան շարունակում է օրակարգում պահել Սիրիա ներխուժման թեման:
Օրեր առաջ էլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն էր մեկնել Թուրքիա։ Այցի օրակարգային թեմանից մեկն էլ եղել է Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համատեքստում:
Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Անկարան շարունակում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Սիրիայի հյուսիսում 30 կմ-ոց անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։
Նշվում է, որ հնարավոր ցամաքային ներխուժման դեպքում Թուրքիայի զինված ուժերի առաջին թիրախը Սիրիայում լինելու են Այն էլ Արաբ (Քոբանի), Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները, որոնք ներկայում վերահսկվում են Սիրիայի քրդական զինված կազմավորումների կողմից: Պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական կազմակերպություններին համարում է ահաբեկչական՝ դրանց նույնացնելով Քուրդիստանի բանվորական կուսակցություն ռազմաքաղաքական կազմակերպության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |