Քաղաքական14:20, 12 Դեկտեմբեր 2022
Դավութօղլու․ «Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու»

Թուրք լրագրող Մուրադ Յեթքինի հետ զրույցում Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն խոսել է Թուրքիայի և Սիրիայի փոխհարաբերությունների կարգավորման հնարավորությունից՝ նշելով, որ «կարևոր սկզբունքը կարգավորվելն է, երբ ձեռքերդ ուժեղ են»։
Իր ասածը պարզաբանելու համար Դավութօղլուն մատնանշել է հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։
«Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Ադրբեջանը բռնազավթված իր տարածքների մի զգալի հատվածը նաև Թուրքիայի աջակցությամբ է վերադարձրել։ Հայաստանն ունի քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է»,-շեշտել է Դավութօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |