Տնտեսական11:46, 13 Դեկտեմբեր 2022
Էրդողանը հայտնել է 12 մլրդ դոլարի նավթի պաշարների հայտնաբերման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարել է նավթի նոր պաշարների հայտնաբերման մասին:
«Գաբար լեռան տարածքում հայտնաբերել ենք 150 միլիոն նավթի պաշարներ։ Պաշարների արժեքը մոտավորապես 12 միլիարդ դոլար է»,- ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ վերջին շրջանում Թուրքիան ակտիվացրել է նավթի որոնողական աշխատանքները նաև ցամաքում:
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ նախկինում 40 հազար բարել կազմած նավթի արդյունահանումը հիմա հասցվել է 65 հազար բարելի: Էրդողանը հայտարարել է, որ մի շարք հին հորերի վերաշահագործմամբ ու նորերի բացմամբ նախատեսում են 2023-ին տեղական նավթի արդյունահանման ծավալը հասնել մինչև 100 հազար բարելի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |