• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական17:08, 14 Դեկտեմբեր 2022

Էրդողանի տնտեսության 2 հիմնական ձախողումները

Էրդողանի տնտեսության 2 հիմնական ձախողումները

Թուրք վերլուծաբան էսեր Քարաքուշը հրապարակել է «Էրդողանի տնտեսության 2 հիմնական ձախողումները» հոդվածը, որտեղ անդրադարձել է Թուրքիայի նախագահի վարած քաղաքականությանը և դրա անհաջող հետևանքներին:

Հեղինակը նշում է, որ դատական, իրավական, ազգային փոքրամասնությունների, սոցիալական այլ հարցերի, ինֆլացիայի ֆոնին Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը, ի վերջո, կունենա անփառունակ վախճան, որը նույնիկս անզեն աչքով արդեն տեսանելի է: Խոսելով տնտեսական անհաջողությունների մասին՝ Քարաքուշը մատնանշում է երկու հիմնական սխալ:

Առաջինը այն է, որ 21-րդ դարի աշխարհում ծանր, թեթև և մետալուրգիական արդյունաբերության առաջնային պլանում լինելու հանգամանքն է։ Մինչդեռ հարկավոր է Apple-ի, Microsoft-ի, Amazon-ի, Google-ի նման տրանսազգային կազմակերպություններ ունենալ և համագործակցել նրանց հետ:

«Թուրքիայի տնտեսության ամենահիմնական խնդիրը կազմակերպությունների սեկտորային կառուցվածքի անփոփոխ վիճակն է, որը կարգավորելու համար, ի տարբերություն ինֆլացիայի, տասնյակ տարիներ ու կամային աշխատանք են պետք»,- գրում է նա:

Երկրորդ խնդիրը, ըստ հոդվածի հեղինակի, աշխատուժի շահագործման վերաբերյալ առկա տարօրինակ պատկերն է: 2022-ի տվյալներով, որոնք արդեն հրապարակված են, երկրում 15-ից բարձր տարիքային խմբի 64 միլիոն մարդ կա: Նրանցից աշխատանք ունի միայն 30.5 միլիոնը: Գործազուրկները կազմում են 3.5 միլիոն, ինչը Թուրքիայի նման պետության համար խիստ մտահոգիչ է:

«Իսկ ինչո՞վ են զբաղված մյուս 30 միլիոնը: Աշխատուժի մասնակցությունը Թուրքիայում կազմում է ընդամենը 53% (34 միլիոն աշխատուժ՝ բաժանված 64 միլիոն 15+ բնակչության վրա)»։

Աղբյուր`    artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}