Ռազմական16:23, 15 Դեկտեմբեր 2022
Թուրք գեներալը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական

Թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսայը ծառայության է անցել Ադրբեջանում՝ որպես պաշտպանության նախարարի խորհրդական։
Ինչպես հայտնում են թուրքական աղբյուրները, Էրսայն աչքի է ընկել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ ծավալած իր ակտիվ պայքարով, նրանց դեմ կազմակերպած տարբեր ռազմական գործողություններով, որոնք հաջողությամբ են ավարտվել։
2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեղադրվել է գյուլենականների (FETÖ) հետ համագործակցելու մեջ, սակայն հետո Բարձրագույն ռազմական խորհրդի (ԲՌԽ-YAŞ) որոշմամբ հետ է կանչվել, բարձ զինկոչում ստացել ու շարունակել իր ծառայությունը։
Լուրեր էին շրջանառվում, որ նա 2020 թվականի արցախյան պատերազմից հետո ծառայության է անցել Ադրբեջանի զինված ուժերում՝ որպես պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական, սակայն ադրբեջանական զինվորական համազգեստով առաջին լուսանկարներն ի հայտ են եկել միայն վերջերս։
Այդ լուսանկարները հրապարակել է ադրբեջանցի լրագրող Նիգյար Իբրահիմովան։ Նա գրել է․ «Որպես Ադրբեջանի ՊՆ-ի խորհրդական նշանակված մեր գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսայ փաշան, ադրբեջանական բանակի համազգեստ հագնելով, սկսել է իր ծառայությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |