Քաղաքական16:55, 16 Դեկտեմբեր 2022
Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 14֊ին թուրքմենական և ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան անդրադարձել է Լաչինի միջանցքի իրադարձություններին։
«Լաչինի միջանցքի ստեղծման նպատակը հայտնի է։ Այնտեղ ռուսները ևս խաղաղապահ առաքելություն ունեն, բայց մյուս կողմից, միջազգային իրավունքին էլ չի համապատասխանում, հակասությունն այն է, որ Ադրբեջանի սեփական տարածքի ընդերքից ռեսուրսներ են ապօրինի կերպով արդյունահանվում և վաճառվում։ Դա նշանակում է գողանալ Ադրբեջանի հարստությունները»,- նշել է Չավուշօղլուն։
Վերջինս արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում՝ համարելով դա «իրավացի»։
«Այդ իսկ պատճառով էլ մենք այս իրավացի պայքարում աջակցում ենք Ադրբեջանին»,- եզրափակել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |