Ռազմական16:38, 19 Դեկտեմբեր 2022
Էրդողանը հայտնել է 1000կմ հեռահարությամբ թուրքական բալիստիկ հրթիռների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդին քաղաքում ելույթ է ունեցել՝ հայտարարելով թուրքական արտադրության «TAYFUN» նոր բալիստիկ հրթիռային համակարգի մասին:
Ըստ Էրդողանի՝ ներկայումս թուրքական բանակի սպառազինության հեռահար հրթիռային համակարգերից ամենաերկարը համարվել են «BORA» համակարգերը, որոնց խոցման շառավիղը 280կմ էր:
Ներկայումս «TAYFUN» բալիստիկ հրթիռային համակարգն ունակ է խոցել 560 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:
Թուրքիայի նախագահը, նշել է, որ բոլորը իրենցից վախենում են, անվանում են «խենթ թուրքեր»: Ըստ այդմ՝ իրենց չի բավարարում այդ հեռավորությունն ու նպատակ ունեն «TAYFUN» բալիստիկ հրթիռների խոցման հեռավորությունը հասցնել 1000 կմ-ի:
Այս համատեքստում Էրդողանը չի մոռացել նորից սպառնալ Հունաստանին՝ նշելով, որ եթե «իրենց հանգիստ չպահեն, իրենք ինչ որ պետք է կանեն»:
Էրդողանն ընդգծել է, որ հավանաբար շուտով թուրքական բանակի սպառազինությունը կհամալրվի այս հեռահար նոր բալիստիկ հրթիռներով, որը կարևոր զսպող գործոն կդառնա Թուրքիայի անվտանգության տեսանկյունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |