• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 19:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:54, 19 Դեկտեմբեր 2022

Թուրքիայում հիշել են սպանված ռուս դեսպանին ու խոսել ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարից

Թուրքիայում հիշել են սպանված ռուս դեսպանին ու խոսել ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է 2016-ին Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին նվիրված հիշատակման միջոցառմանը: Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերին: 

«Թուրքիան ու Ռուսաստանը զարգացնում են համագործակցությունը և երկխոսությունը: Մեր հարաբերությունները, որոնք ընդգրկում են լայն շրջանակ՝ առևտրից մինչև զբոսաշրջություն, էներգետիկայից մինչև ներդրումներ, զարգանում են։ Մենք շարունակելու ենք մեծացնել մեր ջանքերն այս ուղղությամբ՝ ելնելով մեր ժողովրդի ցանկությունից և ընդհանուր շահերից»,-ասել է Չավուշօղլուն։

Վերջինս նորից առաջ է քաշել թուրքական այն պնդումները, թե  սպանությունն ուղղված էր ռուս-թուրքական «բարեկամության» դեմ: 

2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել էր Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Հարձակումն իրականցրած անձը, ով եղել էր ոստիկանության աշխատակից, մտել էր  թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ էր կրակել, ապա թիկունքից կրակել էր դեսպանի վրա։ Մարդասպանը բղավոցով վանկարկել էր «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»:

Հետագայում թուրքական կողմը հայտարարեց, թե մարդասպանը կապ է ունեցել Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ, որը ըստ պաշտոնական Անկարայի՝ նախաձեռնել էր 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը:

Աղբյուր`    TRT

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}