Ռազմական19:10, 20 Դեկտեմբեր 2022
Հուլուսի Աքար․ «Սիրիայի հարցում ոչ մեկից թույլտվություն չենք խնդրելու»

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն իտալական «Il Messaggero» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում նաև սիրիական ճգնաժամին։ Նա նշել է, որ սիրիական հարցում որևէ մեկից թույլտվություն ստանալը բնավ խնդրո առարկա չէ Թուրքիայի համար։
Վկայակոչելով ամերիկյան կողմի հետ եղած անհամաձայնությունը՝ կապված F-16 կործանիչների հետ, նախարար Աքարն ասել է, որ Թուրքիայի որոշ դաշնակիցների դրած սահմանափակումներին դեմ հանդիման են մնացել և դա բացասաբար է ազդում ոչ միայն Թուրքիայի, այլև հյուսիսատլանտյան ողջ դաշինքի վրա։ Բայց և շեշտել է, որ Թուրքիան սպասում է այդ բոլոր սահմանափակումների վերացմանը։
Խոսելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և Թուրքիայում նրա սիրիական թևը համարվող YPG (Ժողովրդի պաշտպանության ուժեր) կառույցների մասին՝ Աքարը հայտնել էր, որ դրանք թիրախավորել են Թուրքիայի անվտանգությունը և ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ կետի՝ իրենք կիրառում են օրինական պաշտպանության իրավունքը և դա անելիս ոչ մեկից թույլտվություն չեն խնդրելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |