Քաղաքական13:09, 20 Դեկտեմբեր 2022
Ալթուն․ «Ֆրանսիայից էլ ակնկալում ենք, որ այս հարցում կաջակցի Թուրքիայի ջանքերին»

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող «Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները․Հնարավորություններ և մարտահրավերներ» պանելային քննարկմանը։ Ընթացքում Ալթունը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրից՝ շեշտելով, որ դրա մնայուն լուծումը տարածաշրջանային բոլոր երկրների օգտին է, ինչպես նաև անհրաժեշտ է համաշխարհային խաղաղության տեսանկյունից։
«Հետևաբար կարևոր է, որ բոլոր միջազգային դերակատարներն ընդունեն Ադրբեջանի ղարաբաղյան հաղթանակը և իրենց քաղաքականությունը կառուցեն, ձևավորեն այդ իրական առանցքում։ Անկասկած, երբ խաղաղությունն ու հանգստությունը տարածաշրջան գան, բարօրությունը ևս գալու է, և դրանից բոլորն են շահելու։ Ֆրանսիայից էլ ակնկալում ենք, որ այս հարցում կաջակցի Թուրքիայի ջանքերին»,- ասել է Ալթունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |