Քաղաքական12:09, 22 Դեկտեմբեր 2022
Ասադի որոշումը կարող է նպաստել Թուրքիայում ապաստանած Սիրիայի զինապարտ քաղաքացիների վերադարձին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զինվորական ծառայությունից խուսափած Սիրիայի քաղաքացիների վերաբերյալ համաներման որոշում է ստորագրել: Որոշման համաձայն այլ երկրներում ապաստանած Սիրիայի վերոնշյալ քաղաքացիները կազատվեն ազատազրկումից, եթե առաջիկա 3-4 ամիսներին վերադառնան երկիր ու ներկայանան զինվորական կոմիսարյատներ: Որոշումը տարածվում է մինչև 2022-ի սեպտեմբերի 21-ը զինծառայությունից խուսափած քաղաքացիների վրա:
Ասադի որոշումը լայն լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում՝ հաշվի առնելով այդ երկրի հետաքրքրությունը փախստականների վերադարձի հարցում: Այս որոշումը կարևոր քայլ է գնահատվել, որը կնպաստի Թուրքիայում ապաստանած ավելի քան 3 մլն սիրիացի փախստականների մի մասի վերադարձին:
Հատկանշական է, որ այս որոշումը ստորագրվել է վերջին շրջանում թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության վերաբերյալ թուրքական կողմի արվող պաշտոնական հայտարարությունների ֆոնին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |