Քաղաքական15:45, 23 Դեկտեմբեր 2022
Քըլըչդարօղլուն Էրդողանին․ «Մարդն ինչպե՞ս կարող է այդ աստիճան խելքը գցել»

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Բուրդուր քաղաքի Յեշիլովա հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Նա անդրադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձին ու գործին։
«Ախր, խելք կա, տրամաբանություն կա։ Մարդն ինչպե՞ս կարող է այդ աստիճան խելքը գցել։ Ինչպե՞ս կարող է մարդն այդքան կախված լինել իր աթոռից։ Աթոռը մարդուն բան չի տալիս։ Եղբա՛յր իմ, աթոռին արժեքավորում է դրա վրա նստած մարդը։ Աթոռն առանձին է, անիծվի՛ այդպիսի աթոռը»,- ասել է ընդդիմադիր կուսակցապետը։
Խոսելով Էրդողանի պառակտիչ քաղաքականության մասին՝ Քըլըչդարօղլուն շեշտել է, որ անհանդուրժողականությամբ և չարությամբ երկիր չեն կառավարում, այն կառավարում են արդարությամբ միայն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |