• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 19:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:57, 26 Դեկտեմբեր 2022

Ըստ Էրդողանի կուսակցության խոսնակի՝ Փարիզում հարձակման պատճառը քրդական կազմակերպություններին աջակցությունն է

Ըստ Էրդողանի կուսակցության խոսնակի՝ Փարիզում հարձակման պատճառը քրդական կազմակերպություններին աջակցությունն է

Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը անդրադարձել է Փարիզում քուրդ արվեստագետ Ահմեթ Քայայի անվան մշակույթի կենտրոնի վրա կատարված զինված հարձակմանը:

Ըստ Չելիքի՝ այդ հարձակմանը, որին զոհ են գնացել ազգությամբ քուրդ 3 քաղաքացիներ, տեղի է ունեցել հենց «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության գործունեությանը  ցուցաբերած աջակցության (նկատի ունի Ֆրանսիային ու այլ եվրոպական երկրների-խմբ.) հետևանքով: Չելիքը, տեղի ունեցածն օգտագործել է հերթական անգամ Եվրոպական երկրներին Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ականներին ու դրա համակիրներին «աջակցելու, սնելու ու իրենց սահմաններից ներս ապաստան տալու» մեջ: Ըստ Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակի՝ «այդ երկրները ներկայում առերեսվում են այդ ահաբեկչական կառույցների հարձակումների հետ, ինչի մասին բազմից նախազգուշացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը»:

Չելիքը վերջում էլ ավելացրել է, թե այս հարձակումը իբրև օրինակ է, որը ցույց է տալիս ՔԲԿ-ի գործունեության ինչքան վնասակար է հենց քրդերի համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Փարիզի 10-րդ շրջանում գտնվող քուրդ հայտնի արվեստագետ, երգիչ Ահմեթ Քայայի անվան մշակույթի կենտրոնի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել էր ազգությամբ քուրդ 3 քաղաքացի, 4-ը՝ վիրավորվել: Ըստ շևջանառվող լուրերի՝ հարձակում գործող անձը արարքը կատարել է՝ ելնելով ծայրահեղ ազգայնական հայացքներից: 

Աղբյուր`    Rudaw

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}