Քաղաքական17:34, 09 Հունվար 2023
Էրդողանի փեսան արդյո՞ք պատրաստվում է որպես հաջորդ նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա և «Բայքար» ընկերության ղեկավարների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը հյուրընկալվել է «TV 100» հեռուստահաղորդմանը։
Ուղիղ եթերի տաղավարում հաղորդավարը Բայրաքթքրին հարցրել է, թե արդյոք Էրդողանը նրան պատրաստում է որպես հաջորդ նախագահ։ Եվ արդյո՞ք Բայրաքթարը քաղաքականությամբ զբաղվելու ծրագրեր ունի ապագայում:
«Ձեր այդ ասածը բամբասանք է: Տեսել եմ՝ լուրեր էլ են գրել այդ մասին: Միջազգային հարաբերությունների մակարդակով քաղաքականությամբ միշտ հետաքրքրվել եմ, բայց քաղաքականությամբ զբաղվելու պլան չունեմ: Մենք մինչ այժմ ունեցել ենք տարատեսակ փորձություններ։ Ապրել ենք թե՛ վայրէջքներ, թե՛ վերելքներ: Տարբեր բաներ եղան, որոնց հետ մենք ստիպված էինք պայքարել: Այժմ մենք պայքարում ենք այս հաջողությունը տարածելու համար ոչ միայն ռազմարդյունաբերության, այլ նաև քաղաքացիական այլ ոլորտներում»,- նշել է Բայրաքթարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |