Ռազմական12:20, 11 Հունվար 2023
ԱՄՆ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային

ԱՄՆ Կենտրոնական ուժերի (CENTCOM) հրամանատարը Մայքլ Կուրիլան անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիային։
Ամերիկացի գեներալը զգուշացրել է, որ հնարավոր նոր ռազմական գործողությունը Սիրիայում կվնասի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրենց պայքարը: Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի դեմ պայքարը նաև մղում են Սիրիայի քրդական ուժերը:
«Մենք այդ ամենից չափազանց անհանգստացած ենք, քանզի կարող է առաջանալ անկայունություն»,- ասել է գեներալը՝ հավելելով, որ թուրքական հնարավոր օպերացիան կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսային բանտերում ԻՊ-ի ահաբեկչիների փախուստին:
Ավելի վաղ Պենտագոնը կտրականապես դեմ էր արտահայտվել Սիրիայում Թուրքիայի զինուժի նոր ռազմագործողությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու քուրդ զինյալների դեմ Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում։ Թուրքիայի նախագահն էլ զգուշացրել է, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |