Քաղաքական12:52, 12 Հունվար 2023
Թուրքիան պահանջել է ազատ արձակել ՌԴ-ում բանտարկված Ղրիմի թաթարներին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ռուսաստանից պահանջելով ազատ արձակել ահաբեկչական բջիջ հիմնելու ու իշխանության զավթումը նախապատրաստելու մեղադրանքով դատապարտված Ղրիմի 5 թաթարնեին:
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմին մտահոգում է իրենց ազգակից Ղրիմի թաթարներ Ջեմիլ Գաֆարովի, Սերվեթ Գազիևի, Էրֆան Օսմանովի, Ալիմ Կարիմովի, ու Սեյրան Մուրթազայի 13-ական տարվա ազատազրկումը:
«Մենք ակնկալում ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ ապահովելու Ղրիմում քաղաքական դրդապատճառներով բանտարկված մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում Ղրիմի թաթարների մեջլիսի փոխնախագահ Ներիման Ջելալի, Ասան Ահմեդովի ու Ազիզ Ահմեդովի ազատ արձակումն ու իրենց ընտանիքներին վերամիավորումը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի զինվորական դատարանը դեռևս 2019-ին Սիմֆերոպոլում ձերբակալված 5 անձանց դատապարտել է 13-ական տարվա ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |