Քաղաքական17:18, 13 Հունվար 2023
Թուրքիայում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները, Թուրքիայում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն։
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ- PKK), Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ- PYD) և «Ժողովի ինքնապաշտպանական» ջոկատների (YPG- ԺԻՋ) աջակիցների կողմից երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպված «ահաբեկչական քարոզչության» և նախագահ Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է արտահայտել։
Դեսպանին ասվել է, որ տվյալ քայլը ՆԱՏՕ անդամակցության համար ստորագրված եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) կոպիտ խախտում է, և նման գործողություններ չպետք է թույլ տրվեն։
Մասնակիցները սոցիալական ցանցերում տարածել են տարբեր տեսահոլովակներ, որոնք, ինչպես գրում է թուրքական մամուլը, «սպառնալիքներ են պարունակել» Էրդողանի հասցեին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |