Տարածաշրջան14:40, 17 Հունվար 2023
ԱՄՆ-ում կայանալու է Բլինքեն-Չավուշօղլու հանդիպումը

Թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարելիք այցը, որի ընթացքում թուրք պաշտոնյան հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի:
Ըստ լրատվամիջոցների կանխատեսման՝ թուրք-ամերիկյան հարաբերություններից բացի քննարկվելու են Սիրիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը, ինչպես նաև արդիականացված F-16 կործանիչների հարցը, որոնք Վաշինգտոնը պատրաստվում է վաճառել Թուրքիային, F-35 գերժամանակակից կործանիչների փոխարեն:
Օրակարգային հարցերից են լինելու նաև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները, որոնց Թուրքիան հրաժարվում է միանալ՝ ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ռուս-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:
Կողմերը նաև քննարկելու են Սիրիայի հարցը։ Հիշեցվում է, որ 2022թ.-ի վերջին օրերին Մոսկվայում նախարարների մակարդակով հանդիպում էր կայացել Թուրքիայի ու Սիրիայի միջև: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար պահանջում է, որ թուրքական բանակն և նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները պետք է դուրս գան Սիրիայի հյուսիսից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |