Քաղաքական11:10, 18 Հունվար 2023
The Economist. «Թուրքիայում ընդդիմությունը մնացել է առանց ղեկի է և գնալով թափը կորցնում է»

Ամերիկյան հեղինակավոր «The Economist» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում այս տարի սպասվող համապետական ընտրություններին: Հոդվածում հիմնականում շեշտվում է այն հանգամանքը, որ ընդդիմությունն առանց ղեկի է մնացել և գնալով թափը կորցնում է:
Ըստ վերոհիշյալ վերլուծության՝ Թուրքիայում ընդդիմությունը բազմաթիվ ճեղքեր է տվել: Նախ՝ այդպես էլ չլուծված է մնացել միասնական թեկնածուի հարցը: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ տիկին Մերալ Աքշեների միջև դեռևս կան հակասություններ:
Ստամբուլի քաղաքապետ, ԺՀԿ-ական ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն դատարանի արգելքի պատճառով հնարավոր է այլևս չկարողանա քաղաքականությամբ զբաղվել, իսկ նրա կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ դժվար թե կարողանա բավականաչափ քվե ստանալ քրդերից:
«The Economist»-ի դիտարկմամբ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը ոչ թե պատրաստվում է հաղթելու, այլ՝ սպասում է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ձախողմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |