Ռազմական12:18, 20 Հունվար 2023
Թուրք-ամերիկյան բանակցությունները F-35-երի հարցով դեռ շարունակվում են

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են խորհրդակցել ամերիկյան F-35 գերժամանակակից կործանիչների շուրջ:
Անցած տարի հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս էր թողել Թուրքիային F-35-երի արտադրության ծրագրից՝ հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային ռուսական համակարգեր գնելու պատճառով:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ նախօրեին Թուրքիան ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարել այդ հարցով։ Հայտարարության մեջ նշվում է, որ պատվիրակությունները պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Անկարայում 2023 թվականի գարնանը։
Չնայած, որ ԱՄՆ-ն դուրս է թողել Թուրքիային այդ կործանիչների ծրագրից, բայց Անկարան գումարի մի մասը նախապես արդեն փոխանցել էր ԱՄՆ-ին և հենց այդ հանգամանքն է, որ թուրքական կողմի մոտ հարուցում է դժգոհություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |