Քաղաքական16:49, 23 Հունվար 2023
Դամասկոսը նոր պայման է դնում Անկարայի առաջ

Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման համար սիրիական կողմից տարածքային ամբողջականության և օկուպացիայի ուղղությամբ արվող հայտարարությունների համատեքստում նոր նախապայման առաջ է քաշվելŞ
Դա Մ-4 միջպետական մայրուղու (Հալեպ-Լաթաքիա) վերաբացումն է, որի համար Քեսաբ բնակավայրում ավելի վաղ գաղտնի հանդիպումներ են տեղի ունեցել։ Նշվում է, որ Թուրքիան «ճկունություն է ցուցաբերել» վերոնշյալ ճանապարհը Սիրիայի վերհսկողությանը փոխանցելու հարցում։
Ըստ լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պահանջել է, որ Թուրքիան դուրս գա Սիրիայի հյուսիսային տարածքներից կամ առնվազն նշի հստակ ժամկետ դրա իրականացման համար։ Սա է պատճառը, որ Սիրիայի հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևն մեկնել է մայրաքաղաք Դամասկոս։ Այնուհետև պարզ դարձավ, որ Անկարան մերժել է Ասադի պահանջը՝ նշելով, որ անգամ եթե ամերիկացիները դուրս գան, իրենք ոչ մի պայմանով դուրս չեն գալու։
Լրատվականները գրում են, որ Ծոցի երկրներից մեկում Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության նախագահ Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեդ Մաքգերկի հետ ու քննարկել Անկարայի պահանջների ուղղությամբ հավանական ռազմական օպերացիային և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |