Քաղաքական13:53, 25 Հունվար 2023
Աքշեների կարծիքով՝ Թուրքիայի իշխանություններն ընտրությունների օրը դիտավորյալ են ընտրել մայիսի 14-ը

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) նախագահ Մերալ Աքշեները իշխանություններին քննադատել է համապետական ընտրությունների օրվա վերաբերյալ «նախնական» որոշում ընդունելու համար։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին ունեցած ելույթում հայտնել էր, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ սույն թվականի մայիսի 14-ին և հավելել, որ այդ օրը վերջնականապես կհաստակեցվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան որոշումը։
Աքշեներն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընտրության օրը համընկնում է ուսումնական և քննական շրջանի հետ։ Նրա խոսքով՝ այդ ամսաթվի ընտրությունը պայմանավորված է նրանով, որպեսզի թույլ չտրվի երիտասարդներին՝ մասնակցել քվեարկությանը։
Ընդդիմադիր գործիչը նկատել է, որ իշխանությունները վախենում են երիտասարդների մասնակցությունից, քանի որ երիտասարդները, ըստ նրա, իշխանություններին «կթաղեն հենց քվեատուփի մեջ»։
«Ուսումնական շրջանում ու քննությունների ժամանակ ընտրություն անցկանցելը նշանակում է երիտասարդներին ասել՝ «մի՛ քվեարկեք»: Իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ երիտասարդներից շատերը չեն բնակվում նույն քաղաքում, որտեղ իրենց ուսումնական հաստատությունն է։ Այսինքն նրանք ստիպված են ընտրությունների համար իրենց հիմնական բնակության վայր վերադառնալ։ Ավելին, նրանցից շատերը չունեն ֆինանսական հնարավորություններ, որպեսզի քվեարկության համար գնան իրենց բնակավայր ապա նորից վերադառնան։ Ո՛չ ընտանիքները և ո՛չ էլ իրենք չեն կարող իրենց թույլ տալ անգամ ավտոբուսի տոմս գնել»,- նշել է ընդդիմադիր գործիչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |