Ռազմական17:29, 30 Հունվար 2023
Թուրքիան կարող է գնել բրիտանական կործանիչներ, եթե ԱՄՆ-ից չստանա F-16-երը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արդիականացված F-16 կործանիչների շուրջ շարունակվող խնդրին անդրադարձ է կատարել «Forbes» ամսագիրը:
Նախկինում ԱՄՆ-ն Թուրքիային դուրս էր թողել F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու համար։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց 40 միավոր F-16 կործանիչներ գնելու և իր սպառազինության տակ գտնվող 80 նման կործանիչներն արդիականացնելու մասին: Սակայն այս հարցում էլ Թուրքիան խնդիրներ ունի, քանի որ մի խումբ ԱՄՆ կոնգրեսականներ դեմ են այդ գործարքին:
«Forbes» ամսագրի փոխանցմամբ, եթե Վաշինգտոնն Անկարայի հետ համաձայնության չգա, ապա թուրքական կողմն ունի այլ տարբերակ:
Խոսքը բրիտանական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների մասին է, որի շուրջ Բրիտանիան ու Թուրքիան բանակցում են և մոտ են համաձայնության:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |