Ռազմական11:45, 30 Հունվար 2023
Կարսում շարունակվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և պետական «Anadolu» լրատվական գործակալությունը նոր տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել Կարսում շարունակվող «Ձմեռ-2023» զորավարժությունից։
Զորավարժության վերաբերյալ հրապարակումներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ մասնակից երկրների ցանկում են Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան և Վրաստանը։
1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժության ընթացքում օգտագործվում է 43 տեսակի 651 զրահամեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 միավոր զենք։
Հաղորդվում է որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմը Վրաստանի, Ուզբեկստանի, Կոսովոյի և Ղազախստանի ստորաբաժանումների հետ միասին պատրաստվում է հունվարի 30-ին կայանալիք մամուլի օրվան և փետրվարի 2-ին կայանալիք բարձր մակարդակի դիտարկման օրվան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |