• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 18:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:38, 01 Փետրվար 2023

Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին

Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին

Թուրքիայում գործող ընդդիամդիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հարցադրում է ուղղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին փոքրամասնությունների անվտանգության վերաբերյալ։ Փայլանի այդ քայլը հաջորդել է այն լուրերին, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների՝ Թուրքիային ուղղված անվտանգության նախազգուշացումներից հետո նաև փոքրամասնությունները կարող են դառնալ ահաբեկչության թիրախ։

Փայլանը հարցրել է․

1․ Ճի՞շտ են արդյոք փոքրամասնություններին ուղղված հարձակման ծրագրերի մասին պնդումները։

2․ Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկել փոքրամասնություններին ուղղված հարձակման ծրագրերը կանխելու համար։

3․ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու փոքրամասնությունների անհանգստությունը փարատելու համար։

Նշենք որ, օրերս Թուրքիայի հայկական հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն մի խմբում, որտեղ ներառված են հայ համայնքի առաջնորդները, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 3 զինյալ մուտք են գործել Թուրքիա։ Նա նշել էր, որ ահաբեկիչների նպատակը հոգևոր և քաղաքացիական առաջնորդների դեմ աղմկահարույց մահափորձերի իրականացումն է։ Շիրինօղլուն անհրաժեշտ էր համարել ուշադրություն դարձնել զանգվածային, մշակութային միջոցառումներին, դպրոցներին, ինչպես նաև հնարավորության սահմաններում ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։

Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել էր Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին «հնարավոր ահաբեկչական հարձակումների» վերաբերյալ։

Հունվարի 30-ի հայտարարության մեջ ասվում էր, որ «Եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական առաքելությունները որնք գտնվում են Ստամբուլում, հատկապես Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ շրջաններում, գտնվում են ռիսկային գոտում և կարող են ահաբեկիչների հրթիռային հարձակումների թիրախ դառնալ»:

Աղբյուր`    agos.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}