Քաղաքական14:46, 02 Փետրվար 2023
ԱՄՆ Կովկասյան հարցերով նոր խորհրդական է նշանակվել
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրավոր հայտարարություն է տարածել այն մասին, որ Կովկասի բանակցություններում որպես գլխավոր խորհրդական նշանակել է բազմամյա փորձ ունեցող Լուիս Բոնոյին։
Նշվում է, որ Բոնոն նախկինում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման հարցում վճռական է կողմերին օգնելու հարցում։
«Պարոն Բոնոն կներգրավվի երկկողմանիորեն, համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար»,- գրել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |