Քաղաքական16:04, 02 Փետրվար 2023
Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին:
Ըստ Աքարի՝ Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման համար, կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես որպես Թուրքիա՝ մեր անկեղծ ցանկությունն է»,-հայտարարել է Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա պնդել է, թե այն տնտեսական, սոցիալական և այլ առումներով «օգուտներ կբերի» ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին:
Հիշեցնենք, որ Կարսի Սարիղամիշի շրջանում Թուրքիայի ԶՈւ պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը մեկնարկել էր հունվարի 18-ին։ Թուրքիայից զատ դրան մասնակցող երկրների ցանկում են եղել Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան, Վրաստանը, Բահրեյնը և Մոնղոլիան։ 1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժությանը ներգրավվել է 43 տեսակի 651 մեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 զենք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |