Տարածաշրջան11:00, 07 Փետրվար 2023
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 3381-ի

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD) փետրվարի 7-ին՝ ժամը 10։40-ին, հաղորդված տվյալների համաձայն՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 3381 մարդ մահացել է, 20426-ը՝ վիրավորվել, 5775 շենք փլուզվել է։
Թուրքական մի շարք աղբյուրներ էլ, հղում անելով արաբական մամուլին, նշում են, որ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1400-ի:
Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում, որը սահմանակից է Սիրիային։
Ավելի ուշ Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 7․6 մագնիտուդ հզորությամբ։ Երկրաշարժը զգացվել է Անկարայում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում և Մալաթիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |