Տարածաշրջան17:30, 13 Փետրվար 2023
Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են

Երկրաշարժից տուժած Թուրքիային օգնող երկրների փրկաարար ջոկատները սկսել են վերադառնալ իրենց երկրներ, քանի որ գնալով զրոյանում են փլատակներից կենդանի մարդ դուրս բերելու և փրկելու հույսերը։
Օրինակ՝ իսպանացիների որոնողափրկարարական խումբը, փրկելով տասնյակ մարդկանց կյանքեր, ավարտել է իր աշխատանքները և վերադարձել Իսպանիա։ Իսրայելի փրկարարների մի մասն արդեն վերադարձել է Երուսաղեմ։ Հունական որոնողափրկարարական խմբերը ևս ավարտել են իրենց առաքելությունը և վերադարձել Հունաստան։ Բայց Հունաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Թուրքիային։
Իսկ ահա Ավստրայի ու Գերմանիայի փրկարարական ջոկատները որոշակի դադարից հետո որոշում են կայացրել վերսկսել որոնողափրկարարական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա էր մեկնել 27 հոգանոց փրկարարների խումբ, որն աշխատում է Ադիյաման քաղաքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |