Քաղաքական17:24, 13 Փետրվար 2023
Թուրքիայի ՆԳ նախարարը՝ քաղաքացիներին․ «Ձեռքի տակ ինչ ունեք ուղարկե՛ք»

Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության ուղիղ եթերով ելույթ է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Խոսելով երկրաշարժից տուժած շրջաններից՝ ասել է․ «Ասում են, թե այլևս ապրանքներ ուղարկել պետք չէ։ Ուզում եմ դիմել իմ սիրելի ժողովրդին։ Ձեռքի տակ ինչ ապրանքներ ունեք, ուղարկե՛ք, որովհետև այստեղ, այս շրջաններում միլիոնավոր մարդիկ կան, և նրանցից յուրաքանչյուրին սնունդ է պետք։ Ճիշտ է, ճաշարաններն աշխատում են, աբյց վաղը, մյուս օրն արդեն ճաշարանները մթերքի հարցում դժվարություններ կունենան»։
Սոյլուն նշել է, որ մոտ 300 հազար աշխատող կա այս պահին աղետի գոտում, և Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) կոորդինացմամբ են կատարվում աշխատանքները։
Նա ավելացրել է, որ Քահրամանմարաշ 1113 բեռնատար է մտել մինչ օրս: Իսկ աղետի հենց առաջին օրը վնասված խանութները բացվել են ոստիկանների միջնորդությամբ, և սնունդը բաժանվել է ժողովրդին, մինչև բեռնատարներով եկել է օգնությունը։
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Սոյլուն ասել է․ «Անվտանգային խնդիրն այս օրերին թալանը չէ միայն, այլ ստախոսությունը։ Այստեղի մեր ընկերները քնում են օրական ընդամենը 2, 3 կամ 4 ժամ և իրենց հանգստացած են զգում, որովհետև բոլորս պատասխանատվություն ենք կրում։ Գուցե 1 րոպեի տարբերությամբ մի երեխա, մի կին, մի տարեց, մի մարդ կփրկվի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |