• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 18:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:48, 14 Փետրվար 2023

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դեմ է երկրաշարժի պատճառով ընտրությունները հետաձգելուն

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը դեմ է երկրաշարժի պատճառով ընտրությունները հետաձգելուն

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից 1 շաբաթ անց քաղաքական դաշտում սկսվել են խոսակցությունները մայիսին տեղի ունենալիք համապետական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ:

Քննարկումների առիթը դարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Բյուլենթ Արընչի արած առաջարկն ընտրությունները հետաձգելու մասին: Վերջինս ընտրությունները «միայն մեկ անգամ հետաձգելու» առաջարկը հիմնավորել է իշխանությունների՝ երկրաշարժի հետևանքների վերացման  վրա կենտրոնանալու անհրաժեշտությամբ: 

Այդ առաջարկին կտրուկ դեմ է արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինս հակասահմանադրական է անվանել մայիսին նախանշված ընտրությունների հնարավոր հետաձգումը, քանի որ այդ երկրի մայր օրենքը հետաձգում նախատեսում է միայն պատերազմի դեպքում: 

«Սահմանադրությունը շատ հստակ է, միայն պատերազմի դեպքում կարող են ընտրությունները հետաձգվել: Ուստի քանի որ պատերազմ չկա, ընտրությունները չեն կարող հետաձգվել: Ոչ ոք չի կարող Սահմանադրությունից ու օրենքներից դուրս հիմնավորումներ անելով իր համար եզակի իրավական նորմ ստեղծել: Կա սահմանադրություն, եթե ասում ենք, որ Թուրքիան իրավական պետություն է, ապա նման բան չի կարելի անել»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն:

Նշենք, որ մայիսին Թուրքիայում նախանշված են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: 

Աղբյուր`    Gazeteduvar

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}