Տարածաշրջան16:43, 15 Փետրվար 2023
Բարզանին Էրդողանին. «Քուրդ ժողովրդի սիրտը ձեզ հետ է»

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին այցելել է Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Այնուհետև Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Նա ասել է, որ անձամբ իր ու քուրդ ժողովրդի զորակցությունը հայտնելու նպատակով է ժամանել Թուրքիա և մեկ անգամ ևս հաստատել, որ պատրաստ է ավելի շատ օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած շրջաններին։
Այցելելով Իսլահիե և Նուրդաղը շրջաններ՝ Բարզանին հանդիպել է վրաններում ապաստանած բնակչությանը։
«Մենք եղբայրներ ենք։ Դժվար ժամանակներում դու մեզ օգնեցիք, բացեցիք ձեր դռները մեր առաջ։ Այսօր էլ կարիք կա, որ մենք անենք հնարավոր ամեն բան ձեզ համար։ Այսօր Սուլեյմանիեում, Էրբիլում, Հալեպում և Դոհուքում, ողջ Քուրդիստանում նույն ցավն ենք ապրում։ Մեր ժողովրդի սիրտը ձեզ հետ է։ Տա՛ Աստված, որ հաղթահարեք այս ծանր օրերը»,-ասել է նա լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |