Տարածաշրջան10:57, 17 Փետրվար 2023
Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվն անցել է 38 հազարը

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ, շարունակում է աճել զոհերի և վիրավորների թիվը։
Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը կազմում է 38.044-, իսկ վիրավորներինը՝ 108.068։
Ստորգետնյա ցնցումները վնաս են հասցրել Թուրքիայի 81 նահանգներից 10-ին, որտեղ էլ եռամսյա ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն։
Մասնագետների դիտարկմամբ՝ այս երկրաշարժը 1939թ. Երզնկայի երկրաշարժից ի վեր ամենամահաբեր և ամենաուժեղ երկրաշարժն է եղել Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |